17 դեկտեմբերի 2019 - 11:53 AMT
Զելենսկին Բաքվում է. Նա առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ադրբեջան. Բաքվում նա առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում, հայտնում է Interfax.az-ը:

Զելենսկին ու Ալիևը կմասնակցեն նաև ադրբեջանա-ուկրաինական գործարար համաժողովի: