17 դեկտեմբերի 2019 - 23:13 AMT
ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ

Դեկտեմբերի 17-ին 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան: