18 դեկտեմբերի 2019 - 10:29 AMT
Նիդերլանդների Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Նիդերլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Այս մասին հայտնում են Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից:

Դեկտեմբերի 12-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել էր Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։