18 դեկտեմբերի 2019 - 10:51 AMT
Երևանի նորակառույցներից մեկը մրցանակ է ստացել Մոսկվայում

Երևանի նորակառույց բազմահարկերից մեկը մրցանակի է արժանացել Մոսկվայում՝ «Նախագծողների և հետազոտողների ազգային ասոցիացիայի» NOPRIZ 2019 միջազգային մասնագիտական մրցույթում։

«Էկոնոմ դասի բնակելի լավագույն համալիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում (Սասնա Ծռեր փ.) գտնվող «Դավթաշեն-2» համալիրը: Շենքի կատուցապատողն է «Ռենշին» ներդրումային ընկերությունը, նախագիծն արվել է «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցում:

Մրցանակների հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայում: Մրցանակները հանձնել են մրցույթի նախագահ Միխայիլ Պոսոխինը, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին, Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը և այլոq:

Մրցույթն անցկացվում է արդեն 6-րդ անգամ: 2019-ին ստացվել էր 550 հայտ ՌԴ-ից, ՀՀ-ից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Սերբիայից, Հարավային Օսիայից: .