18 նոյեմբերի 2008 - 18:46 AMT
Հայաստանի նախագահն ու ԱՄՆ Պետքարտուղարը հեռախոսով քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Քոնդոլիզա Ռայսի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: