18 դեկտեմբերի 2019 - 18:35 AMT
Քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ղրիմ չվերթների իրականացման հայտ չի ստացել

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ղրիմ չվերթների իրականացման հայտ չի ստացել: Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Քաղավիացիայի կոմիտեն նման հայտ չի ստացել, մեզ չեն դիմել նման հայտով: Քննարկումներ չեն եղել, երբ հայտը լինի, կլինեն քննարկումներ»,- հայտնեցին քաղավիացիայի կոմիտեից:

Ավելի վաղ ԶԼՄ-ում տեղեկություն էր տարածվել, որ Ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Ռուսաստանի իշխանություններից թույլտվություն է ստացել Երևանից թռիչքներ իրականացնել Ռուսաստանի 3 ուղղություններով՝ այդ թվում նաև դեպի Ղրիմ: