18 դեկտեմբերի 2019 - 22:20 AMT
Ֆրանսիայի Սենատը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնող օրենք է ընդունել

Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ ընդունել է օրենքը, որը թույլ է տալիս վավերացնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA-ն):

Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի սենատորներին: