19 նոյեմբերի 2008 - 13:39 AMT
Նոյեմբերի 28-ին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Հայաստանում: Ինչպես նախատեսվում է, ռազմական գերատեսչություննեի ղեկավարները կքննարկեն ընդհանուր առմամաբ ՀԱՊԿ կոալիցիոն ռազմական, եւ մասնավորապես Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Կոլեկտիվ անվտանգության արագ արձագանքման ուժերի շինարարության մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր:

Նախարարների խորհրդի նիստում «ՀԱՊԿ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության վիճակի, զարգացման հեռանկարների եւ ինտեգրման մասին» զեկույցով հանդես կգա ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի ՀՕՊ-ի հարցերի Համակարգման կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Դաշնության ՌՕՈՒ-ի գլխավոր հրմանատար Ա.Զելինը:

Ռազմական գերատեսչություննեի ղեկավարների քննարկմանը կառաջարկվի 2010-2014թթ. համար հավաքական անվտանգության կառավարման մարմինների եւ ուժերի ու միջոցների ձեւավորման օպերատիվ եւ մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումների ցանկը եւ ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքի ծրագրի 2009թ. նախագիծը, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: