19 դեկտեմբերի 2019 - 16:30 AMT
ՀՀ-ն 102-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է հավաքականների նոր վարկանիշը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է իր դիրքը և նախկինի պես 102-րդ հորիզոնականում է:

Առաջին տեղը վարկանիշում գրավում է Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան և Բրազիլիան: Լավագույն 10-յակում են նաև Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան: