19 նոյեմբերի 2008 - 14:56 AMT
Ժնեւում սկսվել է Անդրկովկասի իրավիճակի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը
Նոյեմբերի 19-ին Ժնեւում սկսվել է Անդրկովկասի իրավիճակին նվիրված միջազգային բանավեճերի երկրորդ փուլը: Ժնեւի Ազգերի պալատ են ժամանել բանավեճերի բոլոր հիմնական մասնակիցները, այդ թվում Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները:

Հանդիպումից առաջ, որը պետք է անցնի ժամանակավորապես տեղահանվածների խնդիրների եւ տարածաշրջանում անվտանգության ու կայանության հարցերի գծով երկու աշխատանքային խմբերի ձեւաչափով, նրա մասնակիցները հայտարարություններ չեն արել:

Խորհրդակցությունները կանցնեն փակ դռների ետեւում, դրանց արդյունքում նախատեսվում է բանավեճի համանախագահների դերը ստանձնած ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների մամլո խորհրդակցությունը: Ակնկալվում է, որ դրան կհետեւի ռուսական պատվիրակությունը գլխավորող ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի մամլո ասուլիսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: