20 դեկտեմբերի 2019 - 11:53 AMT
Երևանը՝ 2020-ի ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունների Suitcase-ի ցուցակում

Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է 2020-ի ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունների Suitcase հանդեսի կազմած ցուցակում

«Երևանում ավանդական պանդոկները, ուր այցելում են տեղաբնակները, մրցակցում են եվրոպական ոճի գինետների հետ, քաղաքի խորհրդային շրջանի շենքերը ժամանակակից կառուցվածք ունեն»,-գրում է պարբերականը: Նշվում է, որ Հայաստանի մայրաքաղաքը կոնտրաստների քաղաք է և ակտիվությամբ է աչքի ընկնում:

«Որպես մեկնակետ ընտրեք Հանրապետության հրապարակի «Պարող շատրվանները»՝ դա քաղաքին ծանոթանալու լավագույն միջոցն է»,-ասվում է հոդվածում:

Երևանից բացի ցուցակում ըդնգրկվել են Գայանան, Չիլին, Անգլիան, Ազորը (Պորտուգալիա), Պորտլենդը (ԱՄՆ), իտալական Հարավային Տիրոլը, Դաքքարը (Սենեգալ), Արլը (Ֆրանսիա), Կանարյան կղզիները (Իսպանիա), Իսե Սիման (Ճապոնիա), «Կենտրոնական Օտագո» շրջանը (Նոր Զելանդիա), Զալցբուրգը (Ավստրիա), Հյուսիսային Մակեդոնիան (Բալկաններ), Փիթսբուրգը (ԱՄՆ), Քեյ կղզին (Հունաստան), Հոլուեյը (Իռլանդիա), Բաիա նահանգը (Բրազիլիա), Ռաբաթը (Մարոկկո) և Պատագոնիան: