The Guardian պորտալի կինոքննադատները կազմել են 2019-ին թողարկված լավագույն սերիալների վարկանիշը: Այն գլխավորում է HBO հեռուստաալիքի «Ժառանգները» կատակերգական դրաման:
Սերիալի առաջին եթերաշրջանը ցուցադրվել է 2018-ին, իսկ երկրորդը՝ 2019-ին: «Ժառանգները» սերիալը մեդիամագնատների ազդեցիկ ամերիկյան ընտանիքի մասին է: Գլխավոր դերերը կատարել են Նիկոլաս Բրաունը, Բրայան Քոկսը, Կիրան Կալկինը, Փիթեր Ֆրիդմանը և Հիամ Աբբասը, գրում է Lenta.ru-ն:
Երկրորդ հորիզոնականում «Տականք» սերիալն է, որի երկրորդ եթերաշրջանն է թողարկվել 2019-ին: Երրորդ տեղում «Չերնոբիլ» պատմական դրաման է:
Առաջին 10-յակում են նաև «Տարիներ», «Առաքինություններ», «Անհավանականը», «Մատրյոշկայի կյանքերը» սերիալները, ինչպես նաև «Ժամանակն Ալան Փաթրիջի հետ» և «Աղետ» թոկ-շոուները, ինչպես նաև «Էյֆորիա» սերիալը:
Ավելի վաղ IMDB կայքը հրապարակել էր 2020-ի ամենասպասված ֆիլմերի վարկանիշը, որը գլխավորում է «Գիշատիչ թռչուններ» ֆիլմը: