20 դեկտեմբերի 2019 - 15:30 AMT
Առողջապահության փոխնախարարն ազատվել է պաշտոնից. Նոր նշանակում կա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Հակոբյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվելԱրտյոմ Սմբատյանը: