20 նոյեմբերի 2008 - 14:35 AMT
Հայաստանը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությանը` որպես երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության կարեւոր ձեւաչափ
Լատվիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաեւ Լատվիայի Սեյմում, ուր հանդիպում ունեցավ Սեյմի նախագահ Գունդարս Դաուձեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Անդրիս Բեռզինչը, հայ-լիտվական միջխորհրդարանական համագործակցության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյեվսը:

Լիտվացի խորհրդարանականների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկու երկրների հարաբերություններում խորհրդարանների դերակատարությունը, նշելով` որ Հայաստանը կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտությանը` որպես երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակծության կարեւոր ձեւաչափ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: