Տավուշի մարզի «Բլդղանուտ» և «Ղոբի գոմեր» կոչվող խոտածածկ տարածքներում այրվում են տերևներ և մացառուտ:
Այս մասին հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով, որ վերոնշյալ տարածքներում մի քանի տեղամասով իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավված են 22 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և տեղի 30 բնակիչ:
Նշվում է, որ «Ղոբի գոմեր» կոչվող խոտածածկ տարածքում հայտնաբերվել է նոր հրդեհի օջախ: 8 փրկարար նշված վայրում իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ փրկարարների մյուս խումբը ճանապարհի մնացած հատվածը շարունակել է ոտքով:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 15:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին ևս հրդեհ էր բռնկվել: