23 դեկտեմբերի 2019 - 16:08 AMT
Վահան Բադասյանը կմասնակցի Արցախի նախագահի ընտրություններին

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունն արտահերթ նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի թեկնածությունը:

Այս թեկնածության առաջադրումն անցել է միաձայն, հայտնում է Shantnews.am-ը:

Հայտարարվել է, որ բոլոր բնակավայրերում քարոզարշավի մեկնարկը կտրվի «Միացում» կարգախոսով:

2020-ին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի նախագահի ընտրություններ:Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: