Ադրբեջանը հետաքրքրված է նորագույն ռուսական կործանիչներ՝ հինգերորդ սերնդի Սու-57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությամբ: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանական ձեռնարկության երկու թոփ մենեջերներ, հայտնում է «Վեդոմոստին»:
Բանակցային գործընթացի մեկնարկին հավանություն է տրվել ամենաբարձր քաղաքական մակարդակով: Ռազմատեխնիկական գործակցության հարցերը քննարկվել են ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 3-ին Սոչիում կայացած հանդիպմանը: Այդ լուրը հաստատել է ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրը:
Նշվում է, որ, հավանաբար, Ադրբեջանի համար Սու-57-ի հանդեպ շահագրգռվածության համար մեկնակետ է հանդիսացել ՀՀ կողմից Սու-30ՍՄ կործանիչների գնումը:
Նշվում է, որ գործարքի շուրջ բանակցությունները կարող են բավականին տևական լինել:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրատվում են զենքի մատակարարման նոր պայմանագիր կնքել:
ՌԴ-ն և Ադրբեջանը 5 մլրդ դոլարի համաձայնագիր են կնքել 2003-ին, որի շրջանակում Մոսկվան տանկեր, զարհապատ մեքենաներ, ՀՕՊ միջոցներ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինքնագնաց հրետանային սարքեր, հրթիռային համակարգեր և սպառազինության այլ տեսակներ է առաքել Ադրբեջան: