24 դեկտեմբերի 2019 - 15:58 AMT
Լարիսա Ալավերդյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ Լարիսա Ալավերդյանը դադարեցնում է անդամակցությունը Հանրային խորհրդին:

Դեկտեմբերի 23-ին նա դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունների դադարեցման վերաբերյալ:

Լարիսա Ալավերդյանը 2018 թ. նոյեմբերի 24-ին ընտրվել էր ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի զարգացման նախագահ: