25 դեկտեմբերի 2019 - 15:43 AMT
Ով ինչքան է բացակայել 7-րդ գումարման ԱԺ նիստերից

7-րդ գումարման Ազգային ժողովի նիստերից ամենաշատը բացակայել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Արուսյակ Ջուլհակյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այս տվյալները հրապարակել է Parliamentmonitoring.am-ը: Նշված երեք պատգամավորներն էլ ԱԺ-ում Միջազգային խորհրդարանական կազմակերպությունների անդամներ են:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը բացակայել է 229 անգամ, նրան հաջորդող Արուսյակ Ջուլհակյանը՝ 211, Էդմոն Մարուքյանը 200 բացակա ունի:

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանն ունի 198 բացակա, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ 178, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու իմքայլական Վլադիմիր Վարդանյանն ունեն 165 բացակա, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ 162, իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ 151, իսկ նույն խմբակցության պատամավոր Քրիստինե Պողոսյանը՝ 150 բացակա:

Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ ԲՀԿ-ական պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Արայիկ Աղաբաբյանն ու իմքայլական Սերգեյ Ատոմյանը ոչ մի բացակա չունեն: