26 դեկտեմբերի 2019 - 11:21 AMT
Հունվարի 2-ին և 3-ին կենսաթոշակ տրամադրող բանկերը կաշխատեն

Հունվարի 2-ին և 3-ին Հայաստանում կաշխատեն կենսաթոշակի բաշխման օպերատոր հանդիսացող բանկերը:

Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը:

Տոնական օրերին մյուս առևտրային բանկերն իրենք կորոշեն՝ ինչ սկզբունքով աշխատել և որ ծառայությունները մատուցել: