26 դեկտեմբերի 2019 - 15:56 AMT
Դեկտեմբերի 31-ին տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 26-ի ցերեկը, 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Դեկտեմբերի 31-ին ցերեկային ժամերին առանձին մարզերում, մասնավորապես Տավուշում և Սյունիքում կարող է գրանցվել մինչև +16...+17 աստիճան:

Երևանում՝ դեկտեմբերի 26-ի ցերեկը, 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Դեկտեմբերի 31-ին ցերեկային ժամերին Երևանում սպասվում է +8...+10 աստիճան: