26 դեկտեմբերի 2019 - 17:05 AMT
Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի

Մեղրիի անցակետի վերակառուցումն ու արդիականացումը ֆինանսավորելու նպատակով ՀՀ ու ՎԶԵԲ-ի միջև նախատեսվում է ստորագրել «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը, հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ստանալ Եվրոպական միության Հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող տեխնիկական համագործակցության և ներդրումային դրամաշնորհային միջոցներ:

Մեղրիի անցման կետի արդիականացումը պայմանավորված է տարեցտարի անցակետով մարդկանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճով: Ծրագրի իրագործումը կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և կխթանի տարանցիկ փոխադրումները: