26 դեկտեմբերի 2019 - 18:44 AMT
Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտնել է հենց Խաժակյանը:

«Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից, վաղը հրավիրվեցի՝ ներկայացնելու բացատրություն, որովհետև ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ», - ասել է Խաժակյանը։

Նրա խոսքով՝ ՀՔԾ ներկայացուցիչները այցելել են քաղաքապետարան ու որոշակի հարցեր են քննարկվում։

Ավելի վաղ Խաժակյանըինֆորմացիա էր հայտնել պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մասին: