27 դեկտեմբերի 2019 - 12:06 AMT
ՀՔԾ. Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-ի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցին ի պատասխան հայտնեց հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող:

Թովմասյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքով պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: