27 դեկտեմբերի 2019 - 17:36 AMT
Երևանում 20 նոր վերելակ է գործարկվում

Երևանի տարբեր շրջանների համար նախատեսված 20 նոր վերելակ է գործարկվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այսօր և վաղը գործարկվում է 20 նոր վերելակ 10 վարչական շրջաններում։ Արդեն տեղեկացրել ենք, որ ևս 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին։ Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ փոխառու միջոցներով»,-ասվում է գրառման մեջ։