28 դեկտեմբերի 2019 - 10:12 AMT
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին գալիք տոների առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և հոգևոր մտերմության դարավոր ավանդույթների վրա:

Ակնկալում եմ, որ հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը ռուս-հայկական դաշնակցային կապերի և ամենատարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Դա, իհարկե, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին:

Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում», հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։