30 դեկտեմբերի 2019 - 10:42 AMT
Երևանում անցկացվող տոնական միջոցառումները լուսաբանվում են Վրաստանում

Զբոսաշրջության կոմիտեն Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ մայրաքաղաքում անցկացվող ամանորյա միջոցառումները այս օրերին լայնորեն լուսաբանում է Վրաստանում:

Այս մասին հայտնում է Հանրային ռադիոն՝ հավելելով, որ միջոցառումները լուսաբանվում են ինչպես վրացերեն գովազդային վահանակների, տեղական ռադիո գովազդների, այնպես էլ սոցիալական հարթակների միջոցով։

Դեկտեմբերի 30-ին «Երևան 2020-ը հրավիրում է ձեզ» գովազդն այսօր Թբիլիսիի մեծ համերգասրահի էկրանին է։