30 դեկտեմբերի 2019 - 13:28 AMT
ԱԻՆ․ Երևանում դեկտեմբերի 29-ին երկրաշարժ չի եղել

Երևանում դեկտեմբերի 29-ին երկրաշարժ տեղի չի ունեցել: Այդ մասին ասվում է ԱԻՆ հայտարարության մեջ։

«Դեկտեմբերի 29-ին 23։00-ից մինչև 24։00 Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևան քաղաքում երկրաշարժ տեղի չի ունեցել։

Երկրաշարժի դեպքում, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, սահմանված կարգով, տեղեկացնում է հանրությանը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,-ասվում հայտարարության մեջ: