30 դեկտեմբերի 2019 - 15:13 AMT
Հունվարի 1,2 և 6,7-ին Երևան-Գյումրի արագընթաց գնացքի ուղերթներ կիրականացվեն

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ 2020 թվականի հունվարի 1,2 և 6,7-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի լրացուցիչ ուղերթներ: Գնացքները նշված օրերին Երևանից կմեկնեն ժամը 9:15-ին, իսկ Գյումրիից՝ 17:55-ին:

Այսպիսով, ուղևորների հարմարավետության համար նշված տոնական օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկու արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ:

Երթևեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի «Ուղևորատար գնացքների չվացուցակ» բաժնում: