30 դեկտեմբերի 2019 - 16:27 AMT
Երևանում թիվ 42 երթուղայինը վթարի է ենթարկվել․ 1 զոհ և վիրավորներ կան

Դեկտեմբերի 30-ին, ժամը 15:10-ի սահմաններում Երևանում թիվ 42 երթուղին սպասարկող Գազել մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։

Վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշված երթուղին սպասարկում է Հարավ-արևմտյան թաղամասից մինչև «Գրանդ Սպորտ»:

Աավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էկեկտրասյանը:

Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին առաջինը օգնութան են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու «Աստղիկ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան հրշեջ-երկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: