6 հունվարի 2020 - 13:26 AMT
Խոակին Ֆենիքսը «Ոսկե գլոբուս» է ստացել Ջոկերի դերի համար

Լոս Անջելեսում տեղի է ունեցել կինոյի ասպարեզում «Ոսկե գլոբուս» ամենաամյա մրցանակի մրցանակաբաշխությունը։ «Լավագույն դրամա» անվանակարգում լավագույնն է ճանաչվել բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսի պատմական «1917» դրաման։Մենդեսը նաև լավագույնն է ճանաչվել լավագույն ռեժիսուրա անվանակարգում։

Հաղթող ֆիլմի մրցակիցներն էին Նոա Բաումբախի «Ամուսնական պատմությունը», Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը» և Ֆերնանդու Մայրելիշի «Երկու պապերը»։

Խոակին Ֆենիքսը մրցանակի է արժանացել «Դրամայի լավագույն դերասան» անվանակարգում Ջոկերի դերի համար համանուն ֆիլմում։ Ռենե Զելվեգերը մրցանակի է արժանացել «Դրամայի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ջուդի» ֆիլմում դերակատարման համար։

Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը ճանաչվել է լավագույնը «Լավագույն կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում, իսկ ինքը Տարանտինոն ճանաչվել է լավագույն սցենարիստ։ Այդ ֆիլմում նկարահանված Բրեդ Փիթը պարգևատրվել է երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։ Նրա համար սա 7-րդ ներկայացվածությունն է մրցանակաբաշխությունում և երկրորդ հաղթանակը «Ոսկե գլոբուսում»։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Խոյի «Մակաբույծները» ֆիլմը։

Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Կորսված օղակը» ֆիլմը։ HBO-ի 5 սերիանոց «Չերնոբիլը» լավագույնն է ճանաչվել կարճ սերիալների անվանակարգում։

«Ոսկե գլոբուսը» շնորհվում է ավելի քան 20 անվանակարգում։