6 հունվարի 2020 - 12:10 AMT
Մերկելը, Մակրոնն ու Ջոնսոնը կոչ են արել Իրանին ձեռնպահ մնալ բռնությունից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մկրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ են արել Թեհրանին ձեռնպահ մնալ բռնությունից և վերադառնալ միջուկային գործարքի դրույթների պահպանմանը։ Այդ մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունվարի 5-ին։

Նրանք նաև խնդրել են Բաղդադին սատարել ԻՊ դեմ միջազգային կոալիցիային, հայտնում է Deutsche Welle-ն։

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները կոչ են արել բոլոր պետություններին ձեռնպահ մնալ իրավիճակի սրացումից Իրաքոմ և խնդրել են Իրանին ձեռնպահ մնալ բռնի գործողությոններից տարածաշրջանում։ Նրանք նաև հայտարարել են, որ մտահոգված են Իրանի բացասական դերակատարությամբ տարածաշրջանում, մասնավորապես գեներալ Սուլեյմանի օգնությամբ, և դատապարտել են վերջին հարվածներն Իրաքում միջազգային կոալիցիայի դեմ։

Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել ԻՊ դեմ պայքարող կոալիցիայի հետ համաձայնագրի խզմանը և օտարերկրյա զորքերի դուրսբերմանը երկրի տարածքից։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել էԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո։

Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Սոլեյմանիից բացի, սպանվել են պրոիրանական շիա «Ալ Խաշդ աշ-Շաաբի» խմբավորման մի քանի անդամ, այդ թվում՝ դրա ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսն, ում Պենտագոնը մեղադրում էր դեսպանատան վրա գրոհի կազմակերպման համար։