8 հունվարի 2020 - 10:23 AMT
ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան

Հունվարի 8-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։