8 հունվարի 2020 - 12:59 AMT
ՀՀ ԱԳՆ. Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի թվում հայեր չկան

Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ ցավակցել էր զոհերի հարազատներին և ընտանիքներին։

Հունվարի 8-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական ինքնաթիռ է կործանվել:

Ինքնաթիռում 176 մարդ է եղել: Բոլորը զոհվել են: