Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ամսի 9-ին՝ առանձին շրջաններում թույլ ձյուն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. ցերեկային ժամերին կգրանցվի +3...+8 աստիճան, իսկ Սյունիքում և Արցախում՝ մինչև +15:
Երևանում՝ հունվարի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ամսի 9-ին հնարավոր են թույլ տեղումներ: Ցերեկային ժամերի կգրանցվի +5...+7 աստիճան տաքություն: