Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Նա կարեկցանքի և աջակցության խոսքեր է փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին, գրում է «Վեդոմոստին»:
Ուկրաինական Boeing 737-ը կործանվել է Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիում 176 մարդ կար, ոչ ոք չի փրկվել: Զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: