8 հունվարի 2020 - 16:27 AMT
ՈւԵՖԱ-ի ղեկավարը շնորհավորել է ՀՖՖ նորընտիր նախագահին

«…Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր և նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր հետաքրքրասիրությունը և սահմանած բարձր նշաձողը, որոնք կարևորվում էին Ձեր նախկին գործունեության՝ մարզական լրագրության բնագավառում, ինչպես նաև անսահման սերը ֆուտբոլի նկատմամբ անշուշտ կօգնեն Ձեզ, որպեսզի բացահայտեք և իրացնեք նորանոր հնարավորություններ», - ասվում է պաշտոնյայի ուղերձում:

ՈւԵՖԱ-ի մի շարք անդամ ասոցիացիաների նախագահներ ևս շնորհավորել են Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել 2019-ի դեկտեմբերի 23-ին: Պաշտոնի համար պայքարում էր նաև «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը: Ավելի վաղ առաջադրված «Անի» ֆուտբոլային ակումբի ղեկավար Խորեն Հովհաննիսյանը հանել էր իր թեկնածությունն ու հայտարարել, որ սատարում է Մելիքբեկյանին: