8 հունվարի 2020 - 16:54 AMT
Փաշինյանը ցավակցել է Թեհրանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որի հետևանքով 176 մարդ է զոհվել: Նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մեծ վշտով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մերձակայքում քաղաքացիական ինքնաթիռի կործանման մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն են հայտնում այդ ողբերգական աղետի զոհերի հարազատներին և բարեկամներին»,- ասվում է գրառման մեջ:

Ուկրաինական ինքնաթիռ է կործանվել Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո, ոչ ոք չի փրկվել: Boeing 737-ի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: