Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների հերթական զորախումբը Հայաստան է վերադարձել:
Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարությունից՝ օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել է զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Ավդալյանը:
Նա հայ խաղաղապահներին շնորհակալություն է հայտնել գերազանց և օրինակելի ծառայության համար:
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը գործում են 1978-ից:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը 2014-ից սկսած խաղաղապահ առաքելության շրջանակում ՀՀ զինծառայողների 30 հոգանոց դասակ ու 2 շտաբային սպա է ուղարկում Լիբանան, որտեղ զինծառայողներն Իտալիայի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կազմում հսկում են ՄԱԿ-ի զինավանի անվտանգությունը:
Իտալիայի ստորաբաժանման կազմում հայ զինծառայողների ծառայության մասին տեխնիկական համաձայնագիրը կնքել են երկու երկրի պաշտպանության նախարարները 2014-ի հունիսի 4-ին՝ Բելգիայում: