9 հունվարի 2020 - 13:06 AMT
Դատապարտյալների հիվանդանոցում 6 անձ հացադուլ է անում

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ են հայտարարել 5 կալանավոր ու 1 դատապարտյալ, հայտնում են Օմբուդսմենի գրասենյակից:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին ԶԼՄ-ներում տարածված այս լուրը հաստատել է նաև ՔԿՀ-ի ղեկավարությունը՝ նշելով, որ հացադուլ հայտարարած անձինք բուժանձնակազմի հսկողության տակ են:

Խնդիրը ՄԻՊ անմիջական ուշադրության կենտրոնում է: Նշված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն:

Հունվարի 7-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, Դատապարտյալների հիվանդանոցում մահացել էր կալանավոր Կարեն Վազգենի Ծաղիկյանը՝ ծնված 1975-ին: Նրա մահվան պատճառը ճշտելու համար տարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։