9 հունվարի 2020 - 17:59 AMT
Օհանյանի և Խաչատուրովի պաշտպանները քրհետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալներ անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպանները նրանց հանդեպ քրհետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել, հայտնում է Shantnews.am-ը:

Ավելի ուշ դատական նիստը հետաձգվել է:

Հաջորդ նիստին մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս միջնորդություններ են ներկայացնելու՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու մասին: Այս գործով անցնում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Սեյրան Օհանյանն անցնում է 2008-ին նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քրգործով. այդ ժամանակ նա զբաղեցնում էր ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այդ ժամանակ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։