10 հունվարի 2020 - 11:36 AMT
Վարչապետն աշխատանքից ազատել է Ջրպետկոմիտեի նախագահին

Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մելքոնյանը Ջրպետկոմի նախագահ էր նշանակվել 2019-ի մարտին։