10 հունվարի 2020 - 12:07 AMT
Նախարար. ՀՀ-ն աջակցում է ԱՄՆ-ին և Իրանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում

Հայաստանն աջակցում է գործընկեր ԱՄՆ-ին և Իրանին՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու հարում, Twitter-ում իր միկրոբլոգում գրել է արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում դեէսկալացիայի նշանները հուսադրող են, իսկ այն կայուն դարձնելը՝ գերակայություն:

Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Բաղդադում սպանվել էր «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանին: Իրանը ԱՄՆ-ին վրեժ էր խոստացել:

Հունվարի 8-ին Իրանը հրթիռակոծել էր Իրաքում ԱՄՆ ռազմաբազաները: Իրանի ԱԳՆ ղեկավարը դա համարել էր ինքնապաշտապանական գործողություն:

Իրավիճակի լարումից հետո՝ հունվարի 8-ին, Թրամփը հավաստիացրել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ խաղաղության, բայց մինչ այդ Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ հերթական տնտեսական պատժամիջոցները կսահմանի, որոնք կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը: