10 հունվարի 2020 - 13:31 AMT
ԱԱԾ-ում օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող երևույթների դեմ պայքարի ստորաբաժանում կա

ԱԱԾ-ում օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող երևույթների դեմ պայքարի առանձին ստորաբաժանում է գործում: Այն ստեղծվել է կառուցվածքային բարեփոխումների արդյունքում և գործում է 2018-ի հոկտեմբերից կազմավորված տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կազմում:

Ստորաբաժանման հիմնական գործառույթն օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն է:

Այն ուսումնասիրում է ներդրումների ընդհանուր պատկերը՝ առանձնացվում և վերլուծվում են ոլորտները, ամփոփվում են տվյալները, բացահայտվում են կոռուպցիայի առումով առավել ռիսկային ոլորտները:

ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց ծրագրերի իրագործման ընթացքում պետհամակարգի որևէ մակարդակում կոռուպցիոն դրսևորման բախվելիս կարող են դիմել ԱԱԾ կամ զանգահարել կառույցի տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտ՝ +37415579193։