Հունվարի 9-ին ցնցումների պատճառով տարհանված «Դալմա Գարդեն Մոլը» փակ է լինելու մինչև հունվարի 14-ը։
Այս մասին է հայտնել մոլի ադմինիստրացիան ֆեյսբուքյան իր էջում տարածած հայտարարությամբ։
Ցնցումների հավանական պատճառների թվում ԱԻՆ-ը դիտարկում է օդորակման համակարգը, օրինակ՝ օդորակիչների շարժիչների միացնել-անջատելը։
«Մոլի ղեկավարությունը․․․ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար: Աշխատանքներն իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից», - նշվում է հաղորդագրությունում: