11 հունվարի 2020 - 16:05 AMT
Ցեղասպանության մասին Աքչամի գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

Ֆրանսիայում լույս է տեսել ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի ֆրանսերեն տարբերակը։

Այդ կապակցությամբ պատմաբանը հարցարզույց է տվել ֆրանսիական La monde պարբերականին։ Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը հաճախ ժխտողները հիմնականում պնդում են, թե 1915-ին տեղի ունեցածն ապացուցող փաստաթղթեր չկան, հայտնում է Ermenihaber-ը։

«Սպանության հրամանները» ժխտում են բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելության մասին։ Թուրքիայում ժխտողականությունը խորն արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Նշվում է` այս առումով այդ ժխտողականությունը կարելի է համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ռեժիմի խտրական գաղափարախոսության հետ։ Ժխտողականությունը հնարավոր է միայն հաղաթահարել քաղաքակապես։ Այդ ամենը պետք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն։

«Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում հաստատվի ժողովրդավարություն»,- ասել է Աքչամը։

Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը՝ Աքչամը ընդգծել է. «Դա պատմական որոշում էր։ Այն խորդանշեց, հին դարաշրջանի ավարտի և նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ ես տեսնում են ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովորդի բարոյական հաղթանակը»։

Թաներ Աքչամը թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ է։ Նա առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։