«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է իր կարիերան, ասվում է ակումբի ֆեյսբուքյան էջում։
Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, որի արդյունքում պարզվել է, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն։ Դրանից Մարլոսը հրաժարվել է և որոշել ավարտել կարիերան:
«Կհրապարակվի տեսանյութ, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները»,- ասվում է գրառման մեջ:
2018-ին Մարկոս Պիզելլին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։
2019-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Պիզելլին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Նա երկար տարիներ՝ 2008 թվականից, հանդես էր գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: