13 հունվարի 2020 - 15:08 AMT
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են

Հունվարի 13-ին՝ ժամը 13:10-ի դրությամբ, ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզում շարունակում է ձյունտեղալ, հայտնում են ԱԻՆ-ից

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր մեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։