13 հունվարի 2020 - 16:37 AMT
Երևանում մետաղական աղբամաններ կդրվեն

Քաղաքապետարանը մետաղական 1000 աղբաման է ձեռք բերել, որոնք արդեն Երևանում են, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Երևանի ավագանին 2019-ի օգոստոսի 9-ին արտահերթ նիստում որոշել էր աղբահանության և սանիտարական մաքրման համար լրացուցիչ 1.7 մլրդ դրամ հատկացնել, որից 155 մլն-ն ուղղվելու էր հնամաշ, այրված կամ ջարդված աղբամանների փոխարինմանը:

Հայտարարվել էր, որ ձեռք է բերվելու մետաղական 1000 աղբարկղ: Նախատեսվում է գնել նաև փոշեկուլ 5 ավտոմեքենա, որոնք կմաքրեն մայթերն ու գազոնները: