14 հունվարի 2020 - 10:22 AMT
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են

Հունվարի 14-ին՝ ժամը 09:10-ի դրությամբ, ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են բոլոր մեքենաների համար:

Սյունիքի մարզի ճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում մերկասառույց է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր մեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։